Գյուրզան մտել է Նոր Արեշի տներից մեկի սանհանգույց
Նոյեմբերի 11-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 41-րդ փողոցի տներից մեկի սանհանգույցում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: