Դավիթ Բաբայանը՝ առաջնագծի մասին. Արտառոց իրավիճակ չէ. Panorama.am
Ադրբեջանի կողմից առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերի արկակոծության հետևանքով, բարեբախտաբար, ոչ զոհեր կան, ոչ վիրավորներ: Panorama.am-ին հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Արտառոց իրավիճակ չէ, սա մեր առօրյան է: Տարօրինակ բան չկա, տեղի է ունենում այն, ինչ միշտ տեղի է ունենում: Ունենք հակառակորդ, որ ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը՝ մի օր ավելի շատ, մի օր՝ ավելի քիչ: Կրակում են, բայց կրկնում եմ, դա առօրյա է»,-ասաց Բաբայանը:
ԼՂՀ նախագահի խոսնակը նշեց, որ տարօրինակ կլիներ, եթե չլինեին հրադադարի խախտումները, քանի որ «գործ ունենք ահաբեկչական, ֆաշիստական պետության հետ»:
«Մեր քաջ տղաները կանգնած են այնտեղ, նրանց համար դա առօրյա է: Հակառակորդը փորձում է թիկունքում՝ ապատեղեկատվություն հիման վրա ստեղծել անառողջ իրավիճակ, ահաբեկել ժողովրդին: Հիմա այնտեղ կանգնած մեր տղաները մի՞թե արժանի են, որպեսզի մեր թիկունքում նման երևույթներ լինեն ու թուլացնեն մեր մարտունակությունը»,-նկատեց Բաբայանը, անդրադառնալով ադրբեջանցի օգտատերերի կողմից՝ առաջնագծում «հայերի խուճապահար փախչելու» մասին սոցցանցերում տարածած տեղեկություններին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում