Ձուն թանկացել է. ԱՎԾ
Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ աճել է 14.1%-ով, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.9%-ով: Հանրապետության դիտարկված 8 քաղաքում 2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 0.5-3.0%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում), երկուսում գրանցվել է 1.5 և 0.2% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 0.8%-ով:
2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 3.6% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 1.1% գնաճով: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.0% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է կարագի 1.4% գնաճը: