«Առանց կանանց երկարատև խաղաղություն չի լինի». հանդիպում-քննարկում «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ում
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն շարունակում է «Առանց կանանց երկարատև խաղաղություն չի լինի» ծրագիրը: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևի կիառմանն ուղղված ծրագրի նպատական է ներկայացնել այն մոտեցումները, որոնք սահմանամերձ գյուղերի կանայք և երիտասարդները ցանկանում են ներառել գենդերային հավասարության ազգային ծրագրում: Ծրագրի տևողությունը երեք ամիս է: Այն ֆինանսավորվում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից:
Ծրագրի իրականացման գործում կարևոր դեր ունի դեսպան Ն.Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը: Ծրագրի շրջանակներում լինելու են հանդիպումներ’ սահմանամերձ շրջանների կանանց, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Հադիպումներ են լինելու նաև Արտգործնախարարության, Պաշտպանության նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցեցին Տավուշի և Գորիսի ներկայացուցիչները, Պաշտպանության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները: Քննարկվեց գոյություն ունեցող իրավիճակը, օրենսդրական ակտերը և թե ինչ մոտեցումներ են վերոնշյալ երկու նախարարությունները մշակում 1325 բանաձևի իրականացման վերաբերյալ: Հանդիպման ժամանակ երիտասարդները նույնպես իրենց առաջարկներով հանդես եկան: