Դուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Դիմում գրի, հայրդ ընդդիմադիր է. Դատախազին հեռացրել են համակարգից
Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համարՄրգավետում հարսանիքի մասնակիցները վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածԱյն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել․ ապուշությո՞ւն է․ Արման ԱբովյանԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան«Սևանա լիճ 2050». COP17-ի շրջանակում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիր կիրականացվիՀոկտեմբերի 25-ին Բագրատ Սրբազանը մեկնում է Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրությունների
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Փարիզի արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներԱնցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել. Աշոտ ՄելիքյանՍանկտ Պետերբուրգում տղամարդը խաղալիք ատրճшնшկով թալանել է խանութը
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն դատարան
«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան
Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԿրեմլը հայտնել է՝ որտեղ և երբ կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններըՆերկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունըՍև ծովում խորտակվել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Մարտունիում զանգվածային ընտրախախտումներ են նկատվել
Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե ՀովհաննիսյանՀռոմի պապին խորհուրդ են տվել չթռչել ուղղաթիռով
Փաշինյանի «չիստիմ-բլիստիմ»-ը․ քաղաքական մեսի՞ջ, հանրային ուշադրության կառավարո՞ւմ, թե՞ հերթական բեմադրություն
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությանն աջակցելու համար կներգրավեն ոստիկանական ուսումնարանների կուրսանտներինՔրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդներին (տեսանյութ)Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համարՎստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանի «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը նույնիսկ պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ, վստահ եմ, որ դա էլ է Ադրբեջանի «նախապայմանը». Մելիք-ՇահնազարյանԱրտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնիԵթե նախորդիվ Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ ՌԴ-ի վերահսկողություն»-ը. ՍուրենյանցՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. ՀայրապետյանՀայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներիImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի
Հասարակություն

Հարցեր Պաշտպանության նախարարին՝ յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ հավաքելու առաջարկի վերաբերյալ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում.

«Ես որոշ հարցեր ունեմ Պաշտպանության նախարարի՝ յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ հավաքելու առաջարկի շուրջ: Հնարավոր է՝ ես սխալ տերմիններ օգտագործեմ, խնդրում եմ ներողամիտ լինել, զինվորական տերմինների հետ ծանոթությունս մակերեսային է:

Առաջարկի հիմքում ընկած է զինծառայողների կրած վնասների դիմաց փոխհատուցումներ վճարելու գաղափարը: Արդյո՞ք այս առաջարկը պայմանավորված է Հայաստանի՝ փաստացի պատերազմական իրավիճակում գտնվելով: Եվ արդյո՞ք զինծառայողների հնարավոր վնասների դիմաց նախատեսվող փոխհատուցումները պիտի ուղղվեն միայն պատերազմական կամ ճակատային կիսառազմական դեպքերի վնասներին: Եթե խոսքը զինվորական ծառայության ընթացքում կրած վնասների և մահվան մասին է, պե՞տք է տարբերակել պայմանագրային և պարտադիր զինծառայողներին: Պայմանագրային զինծառայողները վարձու աշխատողներ են: Պարտադիր զինծառայողները իրենց պարտքն են կատարում հայրենիքի առաջ: Ճգնաժամային իրավիճակներում /պատերազմ/ առաջանում է երրորդ խումբը՝ կամավորները: Որպեսզի հասարակության համար հասկանալի լինի, թե իրականում ում համար են հավաքվելու այս գումարները, պետք չկա՞ տարբերակել այդ խմբերը: Մյուս կողմից հրապարակված հասցեականություններում առկա են միայն սպաներ, ենթասպաներ և շարքայիններ բառերը: Բայց բանակում կան նաև քաղաքացիական աշխատողներ, հոգևորականներ, ովքեր նույնպես կարող են վնասներ կրել աշխատանքի ընթացքում: Եվ այսպես՝ հարցեր

– վարձու աշխատանք կատարող պայմանգրային զինծառայողները նույնպե՞ս պիտի 1000-ական դրամ տան իրենց աշխատավարձերից,

-վարձու աշխատանք կատարող և վնասված զինծառայողները պիտի փոխհատուցում ստանա՞ն,

– ճգնաժամային իրավիճակներում զինվորական պարտականություններ կատարող կամավորներները պիտի հաշվվե՞ն զինծառայողներ, և վնասներ կրելու դեպքում պիտի փոխհատուցում ստանա՞ն,

-Բանակում աշխատող/ծառայող հոգևորականները զինծառայողնե՞ր են, թե՞ վարձու աշխատողներ: Նրանք 1000-ական դրամ պիտի վճարե՞ն, և/կամ բանակում վնասվելու դեպքում փոխհատուցում պիտի ստանա՞ն,

-Բանակում սպասարկման վարձու աշխատանք կատարող քաղաքացիական աշխատողները բանակում մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում կարո՞ղ են ստանալ փոխհատուցում, օրինակ՝ բժիշկները, վարորդները /ապրիլյան պատերզմում ունեինք սպանված տարիքով վարորդ/, այլ,

-Տարբերություն կա՞ շտաբներում, Պաշտպանության նախարարությունում աշխատող զինծառայողների և ճակատային գծում գտնվող զինծառայողների դեպքերում,

-զինկոմիսարիատներում աշխատող զինծառայողները վնասվածք ստանալու դեպքում փոխհատուցում ստանալու՞ են,

-Եթե զինծառայողը բանակում վնասվածք է ստացել ոչ կանոնակրգային հարաբերությունների հետևանքով, նրան փոխհատուցում հասնու՞մ է /նրան բանակ են տարել և առնվազն «խաղաղության գծում» կամ «խաղաղության պահին» պետք է ապահովեն նրա ֆիզիկական անվտանգությունը/,

-բանակային ծառայության ընթացքում և ծառայության հետևանքով ձեռք բերված հիվանդությունների դեպքում փոխհատուցում պիտի նախատեսվի՞,

– զորավարժությունների ընթացքում վնասվածք ստացող զինծառայողները փոխհատուցում ստանալու՞ են:

Այլ հարցերը ողջունելի են»: