Հադրութում ասֆալտապատման աշխատանքներ են տարվում (լուսանկար)
Ասֆալտապատման և մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում Հադրութի կենտրոնական ու երկրոդային փողոցներում:
ԼՂՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների վերանորոգման և վերակառուցման ծրագրի շրջանակներում, Հադրութ քաղաքում իրականացվում են ճանապարհների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ: Կատարվում է մասնակի փոսալցում, իսկ կենտրոնական հատվածում մոտ 2 կմ. երկարությամբ ասֆալտապատում:
Ծրագիրը կյանքի է կոչվում ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով:
Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանի և կապալառու ,,Քարավան,, ՍՊԸ տնօրեն Հակոբ Հակոբյանի ուղեկցությամբ, իրականացվող աշխատանքներին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն է ծանոթացել:

Նախարարը տեղում հանձնարարականներ է տվել ճանապարհաշինարարներին, որ եղանակային անակնկալներից խուսափելու համար ասֆալատպատման աշխատանքներն ավարտին հասցնեն սեղմ ժամկետներում, հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես աշխատանքի որակին: