«Իրավունք». Տատիկն այնպես է ծեծել թոռնուհուն, որ վերջինս այժմ հիվանդանոցում է
«Իրավունք» թերթը գրում է.
«Մեզ հասած տեղեկություններով՝ նախօրեին «Սուրբ Աստվածամայր» բ/կ՝ երեկոյան ժամը 7-ի սահմաններում վնասվածքներով տեղափոխվել է 12-ամյա աղջնակ։ Պարզվել է, որ նրան ծեծել են։
Որքանով է մեր աղբյուրի լուրը հավաստի, փորձեցինք հետաքրքրվել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից ոչ միայն հաստատեցին, այլև հավելեցին. «Դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանում, տատիկը ձեռքերով և պլաստմասե տարայով հարվածել է թոռանը։ Հետաքննություն է ընթանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում