Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է լուրերը
Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ
Հանրային տրանսպորտում ունենք ոչ թե ավտոբուսների քանակի խնդիր, այլ փողոցների ծանրաբեռնվածության. ԱվինյանԲյուրեղավանի բնակիչներին հորդորել են ծորակից ջուր չօգտագործելՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանՈւիթքոֆն ու Քուշները Զելենսկու հետ բանակցություններից հետո լքել են ԿիևըԱրմեն Գրիգորյանը մեկ գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել. Տիգրան ԱբրահամյանԵրկիրը ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ․ Լևոն ԱզիզյանԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՓոխանակման կետերում դոլարի առքը 362 դրամ է, վաճառքը՝ 364ԱՄՆ-ում Boeing բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից. կան զոհեր և վիրավորներԱվերածություններ` Գեղարոտում. ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներԻրանն ԱՄՆ ավիակրին հարվածել է նոր հրթիռովԿրեմլում հայտարարել են մոտ ժամանակներս Փաշինյանի` Մոսկվա հնարավոր այցի մասինԲյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ռիգայում էԹրամփը փոխել է սանրվածքն ու մազերի գույնըԿարծես 30.000 մարդու սրտի զարկի ձայնն էլ լսեի ու զգայի... Ես ու Դուք, ու թող փորձեն. ՍիրուշոԱյսօր՝ ժամը 10:00-ից, լույս չի լինի«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել է և վնասել ոտքըՀավայան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել «Լոուել» փոթորկի մոտենալու պատճառովԹրամփն ստորագրել է ԱՄՆ-ում գորշ և մեքսիկական գայլերի պաշտպանության ռեժիմը թուլացնելու մասին հրամանագիրըՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարանՌԴ ՊՆ․ խոցվել է ուկրաինական վեց անօդաչու սարքՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-իՄարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարումՌոսավիացիայի ղեկավար․ բանակցություն է ընթանում բարեկամ երկրներին МС-21 ինքնաթիռների վաճառքի շուրջ«Խոստովանում է, որ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը»․ Հակոբ ԲադալյանԻրանում բենզատարի վթարից և պայթյունից 10 մարդ է զոհվելՀայաստանն ու Իրաքյան Քուրդիստանը քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարներըՌԴ ՊՆ․ Բորիսպոլում խոցվել է զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունՊուտինը աջակցել է «Դ» պիտանիության կարգ ունեցող կամավորներին ծառայելու թույլտվության նախաձեռնությանըՊուտին․ «Վոստոկ Օյլ» նախագծից առաջին նավթն արդեն արդյունահանվել էԳերմանիան ԵՄ-ին կոչ է արել խստացնել ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը ենթադրյալ դիվերսիաներից հետոՄոսկվայի 879-ամյակը նշվել է մեծ համերգով․ ներկա է եղել Եզրաս ՍրբազանըՔրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելըՈւկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ ԶելենսկիՄոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերըՄիջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամըԲոլիվիայում ռազմական օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել. կան անհետ կորածներ և տասնյակ վիրավորներԱՄՆ-ը հարվածել է իրանական երեք նավթատարի՝ ամերիկյան նավերի վրա հարձակման փորձից հետոԵԱՏՄ մաքսային սահմանին գտնվող անցակետերը համալրվում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաներովՀյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդականԱկանջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. ԴանիելյանՆախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջներըՊենտագոնում զանգվածային ստուգումներ են սկսվելԸնթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա ԱնդրեասյանՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն էGoogle-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը․ Լևոն Ազիզյան
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ:

Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհակալություն է հայտնել բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններ իր այցելության ընթացքում ՀՀ պաշտոնական պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ այցը հնարավորություն կընձեռի գործնական քննարկումներ ծավալել և փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք նոր մակարդակի կբարձրացնեն հայ-էմիրաթական բազմոլորտ բարեկամական հարաբերություններն ու իրենց լուրջ ներդրումը կունենան երկկողմ համագործակցության հետագա զարգացման գործում:

Կարևորելով հայ-արաբական պատմամշակութային հարուստ անցյալը, բազմաթիվ հարցերում ընդհանուր շահերի համընկնումները, ինչպես նաև արաբական երկրներում հայկական համայնքների առկայությունը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան տարածաշրջանը մշտապես նշանակալի տեղ է զբաղեցրել, և Հայաստանը 25-ամյա անկախությունից հետո արդյունավետ և բազմաբովանդակ համագործակցություն է ծավալել արաբական երկրների հետ:

ՀՀ Նախագահի գնահատմամբ, հայ-էմիրաթական հարաբերություններն այս առումով առանձնակի տեղ են զբաղեցնում և փոխգործակցության լավագույն օրինակներից են:

Հանդիպման ժամանակ կողմերը թանկ են գնահատել երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերություններն ու պատրաստակամություն հայտնել դրանք ավելի զարգացնել և ամրապնդել:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ մեծապես կարևորելով Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը՝ Հայաստանը Էմիրությունները դիտարկում է կարևորագույն հանգույց ինչպես Հայաստանից դեպի Ծոցի տարածաշրջան և այլ երկրներ, այնպես էլ հակառակ ուղղությամբ: Նա տեղեկացրել է շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումին, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից առաջարկ է ներկայացրել շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանին` Էմիրություններում Հայաստանին նվիրված ներդրումային համաժողով կազմակերպելու վերաբերյալ։ Հանրապետության Նախագահի համոզմամբ, նմանօրինակ համաժողովների հաջող անցկացման Արաբական Միացյալ Էմիրությունների փորձն ու բարի համբավը կնպաստեն էմիրաթական կողմի և տարածաշրջանի ներդրող խոշոր կազմակերպություններին ի մի բերել, այն վերածել գործնական հանդիպման և հնարավորություն ստեղծել Հայաստանում ներդրումների զարգացման համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հնարավորությունը, որը զգալիորեն կխթանի նաև զբոսաշրջությունը: Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը նշել է, թե էմիրաթական կողմը մտադրություն ունի եկող տարվանից Ֆլայ Դուբայ ավիաընկերության դեպի Երևան ուղիղ չվերթները դարձնել ամենօրյա:

ՀՀ Նախագահը և ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագիր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրեր «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման ազգային վարչության միջև արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության մասին», «Հայաuտանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև գիտական և տեխնիկական համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և Արաբական Միացյալ Էմիրությունների առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև` Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ներդրումային և բիզնես հնարավորությունների ընդլայնման մասին»:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո ի պատիվ պաշտոնական այցով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ Նախագահի, Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի անունից տրվել է պաշտոնական ճաշ: