Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետն այցելել է Ծիծեռնակաբերդ
«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանի և Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: