Նոր նշանակումներ՝ ԱԻՆ-ում
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նոյեմբերի 9-ին նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ’ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, ինչպես նաև՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: