Թրամփը հաղթել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում
ԱՄՆ-ի նոր նախագահ կդառնա հանրապետական Դոնալդ Թրամփը: Քվեարկության ընթացքում նա հավաքել է ընտրիչների 276 ձայն, այն պարագայում, երբ անհրաժեշտ է հավաքել նվազագույնը 270 ձայն: Այդ մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Իր ընտրվելու դեպքում՝ Թրամփը խոստացել էր, որ կդառնա նախագահ՝ երկրի բոլոր քաղաացիների համար, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նրա խոսքով՝ Ամերիկան այլևս պետք է բավարարվի միայն լավագույնով:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նորընտիր նախագահը խոստացել է ոչ թե թշնամանք, այլ շփման եզրեր գտնել աշխարհի գործընկերների հետ:
Ընտրիչների ֆորմալ քվեարկության գործընթացը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017թ. հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի դրանց արդյունքները: Ընտրված նախագահի երդման արարողությունը նշանակված է հունվարի 20-ին: