«Հրապարակ». Գլխավոր դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է կադրային փոփոխությունները: Նա նշանակումներ է արել՝ արարողակարգի պետի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի, կադրերի բաժնի պետի, ֆինանսատնտեսական բաժնի պետի պաշտոններում նշանակել է ժամանակավոր պաշտոնակատարներ, մրցույթներ հայտարարել, սակայն պարզ է, որ ԺՊ-ները հետագայում կհաստատվեն:
Աշխատակազմի ղեկավարի տեղակալի ԺՊ է նշանակվել Համլետ Լյուդվիգի Գրիգորյանը, արարողակարգի վարչության պետի ԺՊ՝ Հովհաննես Սոկրատի Կարապետյանը, աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին պետի ԺՊ` Սուրիկ Անուշավանի Պարսամյանը և այլն: Բոլորը համակարգից են, մի քանիսը՝ Քննչական կոմիտեից, մյուսները դատախազության նախկին աշխատակիցներ են, որոնց ժամանակին ազատել էր Գևորգ Կոստանյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում