Երևան-Երասխ ավտոճանապարհին «Nissan Tiida»-ն վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի․ վերջինս հիվանդանոցում մшհացել էՉորս ամսում՝ երրորդ թունավորման դեպքը. սա արդեն խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է. Արփինե ՀովհաննիսյանԱրենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՀանրային տրանսպորտում այլևս չունենք չվճարումների բացարձակ անտարբեր գործելաոճը. Տիգրան Ավինյան
Մայամիի օդանավակայանում Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կան զոհեր և վիրավորներ
Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի. Ավինյան
WSJ-ն բացահայտել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մանրամասները
Ինչ է ակնարկել Փաշինյանը ադրբեջանցիների համար խորհրդանիշ հանդիսացող կրծքազարդով
Նոր Արեշում Nissan Teana-ն բախվել է «Գազել»-ին, ապա գազատար խողովակների հենասյուներին․ կան վիրավորներԱմպրոպային բնույթի կարճատև անձրևներ կդիտվեն միայն Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում. ՍուրենյանՄենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան և առաջարկում ենք Հայաստանին աշխատել մեզ հետ. ՕվերչուկՄենք աննորմալ ռիսկային գոտում ենք, ու մեզ սպառնում են անհավանական ծանր ռիսկեր․ Վահե ՀովհաննիսյանԵրևան քաղաքի կին բնակիչը սեռական շահագործման է ենթարկել մարմնավաճառությամբ զբաղվող 2 կնոջԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է լուրերը
Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ
Հանրային տրանսպորտում ունենք ոչ թե ավտոբուսների քանակի խնդիր, այլ փողոցների ծանրաբեռնվածության. ԱվինյանԲյուրեղավանի բնակիչներին հորդորել են ծորակից ջուր չօգտագործելՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանՈւիթքոֆն ու Քուշները Զելենսկու հետ բանակցություններից հետո լքել են ԿիևըԱրմեն Գրիգորյանը մեկ գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել. Տիգրան ԱբրահամյանԵրկիրը ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ․ Լևոն ԱզիզյանԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՓոխանակման կետերում դոլարի առքը 362 դրամ է, վաճառքը՝ 364ԱՄՆ-ում Boeing բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից. կան զոհեր և վիրավորներԱվերածություններ` Գեղարոտում. ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներԻրանն ԱՄՆ ավիակրին հարվածել է նոր հրթիռովԿրեմլում հայտարարել են մոտ ժամանակներս Փաշինյանի` Մոսկվա հնարավոր այցի մասինԲյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ռիգայում էԹրամփը փոխել է սանրվածքն ու մազերի գույնըԿարծես 30.000 մարդու սրտի զարկի ձայնն էլ լսեի ու զգայի... Ես ու Դուք, ու թող փորձեն. ՍիրուշոԱյսօր՝ ժամը 10:00-ից, լույս չի լինի«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել է և վնասել ոտքըՀավայան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել «Լոուել» փոթորկի մոտենալու պատճառովԹրամփն ստորագրել է ԱՄՆ-ում գորշ և մեքսիկական գայլերի պաշտպանության ռեժիմը թուլացնելու մասին հրամանագիրըՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարանՌԴ ՊՆ․ խոցվել է ուկրաինական վեց անօդաչու սարքՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-իՄարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարումՌոսավիացիայի ղեկավար․ բանակցություն է ընթանում բարեկամ երկրներին МС-21 ինքնաթիռների վաճառքի շուրջ«Խոստովանում է, որ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը»․ Հակոբ ԲադալյանԻրանում բենզատարի վթարից և պայթյունից 10 մարդ է զոհվելՀայաստանն ու Իրաքյան Քուրդիստանը քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարներըՌԴ ՊՆ․ Բորիսպոլում խոցվել է զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունՊուտինը աջակցել է «Դ» պիտանիության կարգ ունեցող կամավորներին ծառայելու թույլտվության նախաձեռնությանըՊուտին․ «Վոստոկ Օյլ» նախագծից առաջին նավթն արդեն արդյունահանվել էԳերմանիան ԵՄ-ին կոչ է արել խստացնել ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը ենթադրյալ դիվերսիաներից հետոՄոսկվայի 879-ամյակը նշվել է մեծ համերգով․ ներկա է եղել Եզրաս ՍրբազանըՔրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելըՈւկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
Հասարակություն

Անձը ենթարկվել է քրեական պատասխանատվության` ոստիկանին անհիմն մեղադրելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Գագիկ Գասպարյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայող Էդվարդ Ավոյանին:

Գագիկ Գասպարյանը հաղորդմամբ հայտնել է, որ որդին՝ Մելիք Գասպարյանը դիմել է Գյումրի քաղաքի Մուշի անձնագրային բաժանմունք անձնագրում փաստացի բնակության վայրի մասին նշում կատարելու խնդրանքով, սակայն որդու դիմումը մերժվել է ոստիկանության ծառայող Էդ. Ավոյանի կողմից որդու բնակության վայրի վերաբերյալ կեղծ տեղեկանք տրամադրելու պատճառով:

Դիմումատուի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Գ. Գասպարյանի կողմից մատնանշված տվյալները:

Քրեական գործով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայող Էդ. Ավոյանին հանձնարարվել է ուսումնասիրել, թե, արդյոք, Գագիկ Գասպարյանի որդին փաստացի բնակվու՞մ է Գյումրի քաղաքի իր կողմից նշված տնակում: Ոստիկանության ծառայողը ուսումնասիրել և պարզել է, որ նշված վայրում Գ. Գասպարյանի որդին չի բնակվում և այդ մասին տեղեկանք է տրամադրել Գյումրու անձնագրային բաժնին:

Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հերքվել են ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայող Էդվարդ Ավոյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ դիմումատու Գ. Գասպարյանը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայող Էդ. Ավոյանին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայող Էդվարդ Ավոյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, հարուցված քրեական գործով Գագիկ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: