Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Դիմում գրի, հայրդ ընդդիմադիր է. Դատախազին հեռացրել են համակարգից
Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համարՄրգավետում հարսանիքի մասնակիցները վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածԱյն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել․ ապուշությո՞ւն է․ Արման ԱբովյանԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան«Սևանա լիճ 2050». COP17-ի շրջանակում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիր կիրականացվիՀոկտեմբերի 25-ին Բագրատ Սրբազանը մեկնում է Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրությունների
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Փարիզի արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներԱնցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել. Աշոտ ՄելիքյանՍանկտ Պետերբուրգում տղամարդը խաղալիք ատրճшնшկով թալանել է խանութը
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն դատարան
«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան
Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԿրեմլը հայտնել է՝ որտեղ և երբ կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններըՆերկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունըՍև ծովում խորտակվել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Մարտունիում զանգվածային ընտրախախտումներ են նկատվել
Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե ՀովհաննիսյանՀռոմի պապին խորհուրդ են տվել չթռչել ուղղաթիռով
Փաշինյանի «չիստիմ-բլիստիմ»-ը․ քաղաքական մեսի՞ջ, հանրային ուշադրության կառավարո՞ւմ, թե՞ հերթական բեմադրություն
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությանն աջակցելու համար կներգրավեն ոստիկանական ուսումնարանների կուրսանտներինՔրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդներին (տեսանյութ)Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համարՎստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանի «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը նույնիսկ պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ, վստահ եմ, որ դա էլ է Ադրբեջանի «նախապայմանը». Մելիք-ՇահնազարյանԱրտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնիԵթե նախորդիվ Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ ՌԴ-ի վերահսկողություն»-ը. ՍուրենյանցՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. ՀայրապետյանՀայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներիImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ
Արխիվ

Բաց նամակ Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Մեծարգո պարոն Նախագահ,

Հարգարժան պարոն Խոսնակ,

Հարգարժան պարոն Վարչապետ,

Մենք՝ մարզային հեռուստաընկերությունների ղեկավարներս, դիմում ենք ձեզ մի խնդրով, որը վերաբերում է մեր լրատվամիջոցների գոյություն ունենալ կամ չունենալուն։ Հայաստանի թվային հեռարձակման անցնելու ու անալոգայինը անջատելու հետևանքով մենք, փաստորեն, մնացինք առանց լսարանի և հայտնվեցինք փակման եզրին։ Այս վտանգի մասին մենք և գործընկեր լրագրողական կազմակերպությունները բարձրաձայնել ենք 2010 թվականից ի վեր, երբ հեռարձակման թվայնացման հետ կապված չափազանց անհաջող փոփոխություններ կատարվեցին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում։ Սակայն բոլոր խնդրանքները, հորդորներն ու կոչերը անտեսվեցին։

Եթե մինչ 2010 թվականը օրենքը թույլ էր տալիս մարզերում մի քանի հեռուստաընկերությունների գոյությունը, ապա հետո դա բացառվեց։ Հեռարձակման թվայնացման դարաշրջանի ոգուն ու տրամաբանությանը հակասող այդ մոտեցմամբ էլ անցկացվեցին լիցենզավորման մրցույթները, և մեր հեռուստաընկերությունները զրկվեցին թվային համակարգում աշխատելու հնարավորությունից։

Թեև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում 2015թ. դեկտեմբերի 18-ին ընդունված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ երկարաձգվեց մեր անալոգային լիցենզիաների ժամկետը և թույլ տրվեց շարունակել գործունեությունը այդ ռեժիմով՝ մինչև մասնավոր մուլտիպլեքսորը մուտք գործի շուկա, այդուհանդերձ, անալոգային հեռարձակման անջատումը արդեն այսօր իմաստազուրկ դարձրեց մեր աշխատանքը, քանի որ հաղորդումներն արդեն հասանելի չեն հեռուստալսարանին։ Հասկանալի է, որ այս իրավիճակը մեզ զրկեց նաև գովազդատուներից։ Եվ քանի որ մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզավորման այս տարի անցկացված մրցույթը հայտարարվեց չկայացած՝ հայտերի բացակայության պատճառով, մեր հեռուստաընկերությունները ավելի շուտ կարող են փակվել, քան իրականություն կդառնա մասնավոր մուլտիպլեքսորի գոյությունը։

Տեղական հեռուստաընկերությունների համար ճակատագրական նշանակություն ունեցող այս խնդրի հնարավոր լուծումներն առաջարկված են լրագրողական երեք կազմակերպությունների՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանի մամուլի ակումբի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մշակած և Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով ներկայացրած երկու օրինագծերում։ Դրանցից մեկի առանցքում թվային դարաշրջանում հեռուստաընկերությունների լիցենզավորման պարզ ընթացակարգին անցնելու գաղափարն է։ Մյուսինը՝ օրենքում նախատեսված մեկ խոշոր, ամբողջ Հայաստանի տարածքը ընդգրկող, մասնավոր մուլտիպլեքսորի փոխարեն մի շարք փոքր և միջին այդպիսի հեռարձակող ընկերությունների ստեղծումն է, որոնց ծածկույթը կարող է լինել մեկ կամ մի քանի համայնք, մեկ կամ մի քանի մարզ և այլն։

Այս առաջարկությունների ընդունումը փրկություն կլինի մեզ համար, քանի որ հնարավորություն կընձեռի նախ՝ թվային պայմաններում գործելու լիցենզիա ստանալու, ապա նաև մեր ուժերով փոքր կամ միջին մուլտիպլեքսներ ստեղծելու և դրանց միջոցով հասանելի մնալու տեղի հեռուստալսարանի համար։ Ի դեպ, հենց այդպես են արել հարևան Վրաստանում և տպավորիչ արդյունքների են հասել։

Հասկանում ենք, որ այս արդիական մոտեցումների իրագործումը ժամանակ է պահանջում և միգուցե դա հնարավոր կլինի գալիք խորհրդարանական ընտրություններից հետո միայն։ Բայց քանի որ անալոգային հեռարձակման անջատումից հետո մեր գործունեության դադարեցման վտանգը ավելի քան իրական է դարձել, խնդրում ենք, որպես միջանկյալ լուծում, դիտարկել մեր ծրագրերը հանրային թվային ցանցի («Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ) մեջ ներառելու և դրա միջոցով հեռարձակելու հնարավորությունը՝ միչև խնդրին վերջնական լուծում տալը։

Մեր հեռուստաընկերությունները գործում են անցած դարի 90-ական թվականներից ի վեր, և տասնամյակների ընթացքում ձևավորել են պրոֆեսիոնալ աշխատակազմ ու ձեռք են բերել կայուն լսարան, որի վստահությունը մենք շատ բարձր ենք գնահատում։ Համոզված ենք, որ մեր լրատվամիջոցների հնարավոր փակմամբ վերջ կտրվի մարզային հեռարձակողների միջև գործող մրցակցությանը, ինչը կարևոր գործոն է ոլորտի զարգացման համար։ Բացի դա, մարզերի լսարանը կզրկվի հեռուստաեթերի բազմազանությունից և հեռուստածրագրերի ընտրության հնարավորությունից։

Խնդրում ենք քայլեր ձեռնարկել անցանկալի զարգացումները կանխելու, ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու և մարզերում գործող բոլոր հեռուստաընկերությունների համար հավասար պայմաններ ստեղծելու համար։

Կանխավ շնորհակալությամբ՝

Նարինե Ավետիսյան, «Լոռի TV» հեռուստաընկերություն, Վանաձոր

Սամվել Հարությունյան, «Լոռու ՄԻԳ» հեռուստաընկերություն, Վանաձոր

Սոս Սիրադեղյան, «Անկյուն+3» հեռուստաընկերություն, Ալավերդի

Խաչիկ Դանիելյան, «ԱԼՏ» հեռուստաընկերություն, Արմավիր

Նաիրա Խաչիկյան, «Իջևան» հեռուստաընկերություն, Իջևան

Մնացական Հարությունյան, «Հրազդան» հեռուստաընկերություն, Հրազդան