2015թ. մթնոլորտային արտանետումները կազմել են 268.7 հազ. տ
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության 2015 թվականին Շրջակա միջավայրի և բնական պաշարների վերաբերյալ հետազոտությունը: Վնասակար նյութերի արտանետումներ բաժնում նշված է, որ 2015թ. մթնոլորտային արտանետումները կազմել են 268.7 հազ. տ, որի 52.0%-ը բաժին է ընկել ավտոտրանսպորտին, 48.0%-ը` արտանետման անշարժ աղբյուրներին:
Արտանետման անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ: Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 128.9 հազ. տ: Արտանետման անշարժ աղբյուրների քանակը կազմել է 3 020, որոնց 72.8%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ:
Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 225.9 հազ. տ, որի 42.9%-ը որսվել է, մնացած 57.1%-ը` արտանետվել մթնոլորտ: Հանրապետության մեկ բնակչի հաշվով արտանետումները կազմել են 42.9 կգ, մեկ քառ. կմ-ի հաշվով (առանց Սևանա լճի հայելու մակերեսի)` 4.5 տ:
Ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը 2015թ. կազմել է 139.8 հազ. տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 101.7 հազ. տ կամ ընդհանուր արտանետումների 72.7%-ը, ցնդող օրգանական միացությունները` 22.8 հազ. տ կամ 16.3%, ազոտի օքսիդները` 14.7 հազ. տ կամ 10.5%:
Մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի 26.5%-ը կազմել է ծծմբային անհիդրիդը (34.1 հազ. տ), 2.5%-ը` ածխածնի օքսիդը (3.2 հազ. տ), 1.0%-ը` ազոտի օքսիդները /առանց ենթօքսիդի/` (1.3 հազ. տ): Ծանր մետաղների գումարային քանակը մթնոլորտային արտանետումներում կազմել է 35.8 տ:
Մթնոլորտ արտանետված փոշու քանակը կազմել է 5 036.7 տ, որի 4.1%-ը (204.6 տ) բաժին է ընկել օրգանական փոշուն: Ցնդող օրգանական միացությունների քանակը մթնոլորտային արտանետումներում կազմել է 287.9 տ: