«Ժամանակ». ՀՎԿ-ին միացած կուսակցությունները պատրաստվում են պաշտոնանկ անել Արթուր Բաղդասարյանին
«Ժամանակ» թերթը գրում է.
«Արթուր Բաղդասարյանի «Հակական Վերածնունդ»-ին միացած մի շարք փոքր կուսակցություններ, ինչպես հայտնի է, պատրաստվում են արտահերթ համագումար հրավիրել և Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել առաջիկա խորհրդարանական ընտրություններին ցուցակում իրենց համար անցողիկ տեղեր չգրանցելու համար։
Մեզ հասած տեղեկություններով համագումարը ուշանում է դրամի բացակայության պատճառով։ ՀՎԿ-ին միացած կուսակցությունները ներկայումս դրամ են փնտրում կազմակերպչական աշխատանքների համար։ Ի դեպ նրանք երկու տարբերակ են մշակել՝ կամ արտահերթ համագումարով կուսակցության նոր նախագահ ընտրել, կամ առհասարակ դուրս գալ ՀՎԿ-ի կազմից և միանալ այլ կուսակցությունների։ Չի բացառվում, որ այդ ուժը լինի ԲՀԿ-ն։ Նրանք այս պահին Ծառուկյանի որոշմանն են սպասում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։