Շենգավիթի քննչական բաժինն ապօրինի ձերբակալություն է կատարում. «Սիրունյան» իրավաբանական գրասենյակ
Հենց այս պահին Շենգավիթի քննչական բաժինը նույն արարքի համար ապօրինի մեղադրանք է առաջադրում նախկին կասկածյալ, ներկայիս վկա Զ. Ա.: Այդ մասին հայտարարություն է տարածել «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը:
Նշենք, որ կասկածյալը դատարանի որոշմամբ է ազատ արձակվել և արդարացվածի կարգավիճակ ունի:
Այսինքն՝ Շենգավիթի քննչական բաժինն արդարացված կասկածյալի, վկայի կարգավիճակով հրավիրում է բաժին և մեղադրանք առաջադրում նույն հոդվածով, այսինքն՝ կրկին քրեական հետապնդում է իրականացվում նույն արարքի համար: