Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին՝ էժանացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 1-ին, կազմել է 475.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.22 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 522.66 դրամ (աճել է 2.19 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 581.98 դրամ (աճել է 3.97 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.52 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 271.43 դրամ, ոսկի՝ 19,440.2 դրամ, պլատին՝ 14,916.38 դրամ։
Նոյեմբերի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։