Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ինդոնեզիա
Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա: Այդ մասին հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումներն Ինդոնեզիայի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:
Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ: