«ՀԺ». «Ձկնկուլին» առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ քրգործի վարույթը կարճվել է
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից, Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրգործի վարույթը կարճվել է 1 շաբաթ առաջ հանցակազմի բացակայության հիմքով։
Լուրը մեր զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։