Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է իր օգնականին
Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Սևակ Լալայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից: Այդ մասին տեղեկանում ենք Նախագահի պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
Սևակ Լալայանին ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից»,- ասված է Սերժ Սարգսյանի կարգադրության մեջ: