Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացու դի է հայտնաբերվել
Մահացու հրազենային վիրավորում ստացած՝ Հայաստանի երկու քաղաքացու դի է հայտնաբերվել Նոր Մոսկվայի շրջանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Ներկա պահին փորձում են պարզել սպանության դրդապատճառները. հարցաքննում են հարևաններին և ականատեսներին:
Նշվում է նաև, որ բնակարանը եղել է վարձակալված հայաստանցիների կողմից: Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հայտնի է ՀՀ քաղաքացիների ինքնությունը: Առկա է գործով կասկածյալ, ով այս պահին գտնվում է հետախուզման մեջ: