Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը․ կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստըՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է, թե ինչ են քննարկել նրանքԽոշոր ավտովթար.«KamAZ»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըՏարածվում են զրպարտչшկան տեսանյութեր. Ստեփան Ասատրյանը հերքում էՄայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում տեղ գտնող մտահոգիչ երևույթըԱհա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ այլեւս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-ԳրիգորյանցՀոգևոր ծառայությունն իրականացնել նվիրումով, եղբայրական համերաշխությամբ և եկեղեցական կարգին ու կանոնին համահունչ. Ռուբեն Սրբազանը՝ Մասյացոտնի թեմի քահանաներինՀովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարՊոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համարԳյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետի աշխատանքը կասեցվել էՀովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, այլ ոչ թե ռաբիզ երաժշտության տակ փող աշխատելու «բիզնես օբյեկտ». Սամվել դպիր ԳրիգորյանՉքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե ՀովհաննիսյանԱնակ-Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով Ջակարտայի օդանավակայանում արգելափակվել է ավելի քան 166,000 ուղևորՀամլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալՎստա՞հ եք, որ մենք ենք կառուցում էստակադան, կարո՞ղ է բլոգերներն են կառուցում. ԱվինյանԳևորգ Պապոյանը ԱՄԷ է գործուղվումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Nissan Tiida»-ն վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի․ վերջինս հիվանդանոցում մшհացել էՉորս ամսում՝ երրորդ թունավորման դեպքը. սա արդեն խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է. Արփինե ՀովհաննիսյանԱրենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՀանրային տրանսպորտում այլևս չունենք չվճարումների բացարձակ անտարբեր գործելաոճը. Տիգրան Ավինյան
Մայամիի օդանավակայանում Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կան զոհեր և վիրավորներ
Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի. Ավինյան
WSJ-ն բացահայտել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մանրամասները
Ինչ է ակնարկել Փաշինյանը ադրբեջանցիների համար խորհրդանիշ հանդիսացող կրծքազարդով
Նոր Արեշում Nissan Teana-ն բախվել է «Գազել»-ին, ապա գազատար խողովակների հենասյուներին․ կան վիրավորներԱմպրոպային բնույթի կարճատև անձրևներ կդիտվեն միայն Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում. ՍուրենյանՄենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան և առաջարկում ենք Հայաստանին աշխատել մեզ հետ. ՕվերչուկՄենք աննորմալ ռիսկային գոտում ենք, ու մեզ սպառնում են անհավանական ծանր ռիսկեր․ Վահե ՀովհաննիսյանԵրևան քաղաքի կին բնակիչը սեռական շահագործման է ենթարկել մարմնավաճառությամբ զբաղվող 2 կնոջԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է լուրերը
Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ
Հանրային տրանսպորտում ունենք ոչ թե ավտոբուսների քանակի խնդիր, այլ փողոցների ծանրաբեռնվածության. ԱվինյանԲյուրեղավանի բնակիչներին հորդորել են ծորակից ջուր չօգտագործելՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանՈւիթքոֆն ու Քուշները Զելենսկու հետ բանակցություններից հետո լքել են ԿիևըԱրմեն Գրիգորյանը մեկ գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել. Տիգրան ԱբրահամյանԵրկիրը ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ․ Լևոն ԱզիզյանԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՓոխանակման կետերում դոլարի առքը 362 դրամ է, վաճառքը՝ 364ԱՄՆ-ում Boeing բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից. կան զոհեր և վիրավորներԱվերածություններ` Գեղարոտում. ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներԻրանն ԱՄՆ ավիակրին հարվածել է նոր հրթիռովԿրեմլում հայտարարել են մոտ ժամանակներս Փաշինյանի` Մոսկվա հնարավոր այցի մասինԲյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ռիգայում էԹրամփը փոխել է սանրվածքն ու մազերի գույնըԿարծես 30.000 մարդու սրտի զարկի ձայնն էլ լսեի ու զգայի... Ես ու Դուք, ու թող փորձեն. ՍիրուշոԱյսօր՝ ժամը 10:00-ից, լույս չի լինի«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել է և վնասել ոտքըՀավայան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել «Լոուել» փոթորկի մոտենալու պատճառով
Արխիվ

Շուրջ 1200 ժամկետային զինծառայողի ծնող մեկնել է տեսակցելու իր որդուն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ շուրջ 1200 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Քաղաքապետն ու փոխնախարարն անձամբ շրջել և զրուցել են ծնողների հետ:

Այն, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս նախաձեռնությունն իսկապես սպասված է, փաստում է յուրաքանչյուր անգամ հազարավոր քաղաքացիների ծրագրում ընդգրկվելու ցանկությունը: Հարկ է նշել, որ 2013թ.-ից մեկնարկած ծրագրի շնորհիվ երևանաբնակ ավելի քան 7000 ծնողներ արդեն հնարավորություն են ունեցել այցելել իրենց զավակներին ու տեղերում ծանոթանալ նրանց ծառայության պայմաններին:

«Արդեն հաճելի ավանդույթ է դարձել երևանաբնակ զինծառայողների ծնողներին իրենց որդիներին տեսակցելու հնարավորության ընձեռումը: Ծրագիրն իսկապես սպասված է ինչպես ծնողների, այնպես էլ զինծառայողների համար: Այս անգամ շուրջ 1200 ծնողների ենք ուղարկում սահմանամերձ զորամասերում իրենց զավակներին տեսակցության: Սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի ծնողներն անձամբ ծանոթանան այն պայմաններին որտեղ ծառայում են իրենց որդիները: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ համատեղ իրականացվող մեր այս նախաձեռնությունը վստահեցնում եմ, որ լինելու է շարունակական: Բացի այդ, ինչպես գիտեք, Պաշտպանության նախարարության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ոչ միայն ծնողներին ենք ուղեկցում զորամասեր, այլև ծառայության մեջ աչքի ընկած մեր զինվորներն են լրացուցիչ արձակուրդ ստանում ու գալիս տուն: Բնականաբար, այս այցելությունների շնորհիվ նաև տարեցտարի ավելի է ամրապնդվում ու խորանում բանակ-հասարակություն կապը»,- ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, ԼՂՀ Պաշտպանության բանակին, նաև Ստեփանակերտի քաղաքապետին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում ծրագրի իրականացմանը, նաև Ճանապարհային ոստիկանությանը, առողջապահության ոլորտի այն աշխատակիցներին, ովքեր ողջ ճանապարհի ընթացքում ուղեկցում են զինծառայողների ծնողներին: Երևանի քաղաքապետը նաև նշել է, որ այս անգամ քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետերից բացի ծնողներին ուղեկցելու ցանկություն են հայտնել նաև Ավան, Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարները:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին առանձնակի կարևորելով ծրագրի կյանքի կոչումը, նկատել է, որ այն անչափ կարևոր է առաջին հերթին առաջնագծում ծառայող զինվորների համար, ովքեր ծնողների հետ հանդիպումից հետո ավելի վստահ ու քաջ են դառնում:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունը, որն արդեն հաճելի ավանդույթ է դարձել:

Իհարկե, ծնողների կապը առաջնագիծը պահող իրենց որդիների հետ շատ կարևոր է ու որքան հաճախակի լինեն նմանատիպ հանդիպումներն, այնքան ավելի լավ», – նշել է Դավիթ Տոնոյանը:

Շնորհակալություն հայտնելով սոցիալական նշանակություն ունեցող կարևոր այս ծրագրի շարունակականությունն ապահովելու համար, ժամկետային զինծառայողների ծնողները նշել են, որ իրենց յուրաքանչյուր այցն իսկապես ավելի է ոգևորում ու քաջալերում իրենց զինվոր որդիներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել երևանաբնակ զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին: