«Ժողովուրդ». «Պանամայի օֆշորի» գործով իրավապահներն այլ գործընթաց են սկսել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Դեռևս հունիսին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը երկու անգամ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և պանամական օֆշորի գործով հարցաքննվել: Մեր տեղեկություններով՝ առաջին անգամ նա ՀՔԾ-ում ցուցմունք է տվել այն մասին, որ մամուլում գրված շվեյցարական «LGT» բանկում Միհրան Պողոսյանը հաշիվներ չունի և որպես ապացույց ներկայացրել է Շվեյցարիայից ստացված գրավոր պատասխանները, որը պահանջել և ստացել են իր ներկայացուցիչները: Սակայն այդ հարցաքննությունից հետո Միհրան Պողոսյանին մեկ անգամ էլ են հրավիրել ՀՔԾ` հարցաքննության:
Այդ հարցաքննության նպատակը եղել է այն, որ նա պարզաբանի, թե ինչպես է Շվեյցարիայից հավաստիացումներ ստացել: Իսկ այդ հարցաքննությունից հետո ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների` Պողոսյանի ասածները «ստուգելու» համար: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս էլ ՀՔԾ-ն հարցաշար է ուղարկել խնդրի հետ առնչություն ունեցող միջազգային կառույցներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: