Հանրապետության մի շարք քաղաքներում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապարանի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Գորիսի տարածաշրջաններում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, տեղում է թույլ ձյուն: Տավուշի տարածաշրջանում, ինչպես նաև Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է: Այդ մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: