Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր օգնականներ ունի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Մարգարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։ Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Կարեն Կարապետյանի մեկ այլ որոշմամբ Նարեկ Ադոնցը ևս նշանակվել է Կարեն Կարապետյանի օգնական: