Պաշտոնանկություն դատախազությունում. Արթուր Դավթյանի տեղակալն ազատվել է պաշտոնից
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ստորագրեկ է հրամանագիր Էմիլ Բաբայանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ.
Էմիլ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»: