Գազ չի լինի Էրեբունիում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի 1-ին թաղամասի թվով 53 բնակիչ-բաժանորդների, իսկ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի հարևանությամբ Էրեբունի օդանավակայանի հարակից տարածքի բազմաբնակարան շենքերի թվով 271 բնակիչ-բաժանորդների և 6 տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: