Հնարավո՞ր է Մխիթարյանի վերադարձը Դորտմունդ: Ո′չ. Վատցկե
Դորտմունդի «Բորուսիայի» հիմնադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն բացառում է Հենրիխ Մխիթարյանի՝ Դորտմունդ վերադարձը: 27-ամյա հայ կիսապաշտպանն ամռանը տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», բայց առայժմ չի կարողանում ըստ արժանվույն ներկայանալ Անգլիայում:
«Հնարավո՞ր է Մխիթարյանի վերադարձը: Ո′չ:- Վատցկեի խոսքը մեջբերում է Kicker-ը:- Յուրաքանչյուր խելացի խաղացող պետք է նախապես հասկանա՝ ուր է տեղափոխվում»: