Սերժ Սարգսյանը նոր նշանակում է արել
Լիտվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում է ՀՀ Նախագահի պաշտոնական տեղեկագրից:
ՀՀ Նախագահի հրամանագրում մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով՝ որոշում եմ.
Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին, համատեղության կարգով, նշանակել Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը’ Վիլնյուս)»: