Ատոմ Ջանջուղազյանն այլևս գլխավոր գանձապետը չէ. նա Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Գևորգյանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: