Պաշտոնանկություն կառավարությունում. Ֆինանսների նախարարի տեղակալն ազատվել է աշխատանքից
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի որոշմամբ, Արմեն Գևորգյանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արմեն Գեւորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»: