Սերժ Սարգսյանն ԱԺ ընդունած օրենքներ է ստորագրել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մի շարք օրենքներ է ստորագրել: Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված հետևյալ օրենքները. «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները: