Երևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Դիմում գրի, հայրդ ընդդիմադիր է. Դատախազին հեռացրել են համակարգից
Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համարՄրգավետում հարսանիքի մասնակիցները վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածԱյն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել․ ապուշությո՞ւն է․ Արման ԱբովյանԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան«Սևանա լիճ 2050». COP17-ի շրջանակում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիր կիրականացվիՀոկտեմբերի 25-ին Բագրատ Սրբազանը մեկնում է Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրությունների
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Փարիզի արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներԱնցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել. Աշոտ Մելիքյան
Հասարակություն

Ուսումնասիրվել են քրգործերով դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու խնդիրները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրվել է ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում 2015 թվականի ընթացքում քննված քրեական գործերով դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու պրակտիկան։

Ուսումնասիրության նպատակն է պարզել ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում 2015 թվականի ընթացքում քննված քրեական գործերով քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պաշտպանության միջոցների կիրառման առանձնահատկությունները և խնդիրները:

Քրեական գործերի քննության ընթացքում հաճախ անհրաժեշտություն է առաջանում ապահովել դատավարության մասնակիցների անվտանգությունը՝ երաշխավորելով նրանց մասնակցությամբ իրականացվող դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերվող ապացույցների հավաստիությունը: Քրեական գործերի քննության ընթացքում դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցների կիրառումը պետության պարտականությունն է, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրության՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում: Սույն ինստիտուտի՝ ըստ անհրաժեշտության կիրառումը կապահովի քննության արդյունավետությունը, քանի որ շատ դեպքերում դատավարության մասնակիցները կարող են գտնվել ազդեցության ներքո, ինչպես նաև իրենց կամ այլ անձանց կյանքի առողջության անվտանգությունն ապահովելու նպատակով կարող են հայտնել իրականությանը չհապատասխանող տեղեկատվություն՝ շեղելով քննությունն իրական ուղուց:

Սույն ինստիտուտի իրավական կարգավորումների տեսանկյունից նորմատիվ բազան ՀՀ-ում նախատեսված է միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ինչը թույլ չի տալիս լիարժեք կարգավորել այս ոլորտը և նրանում առաջ եկած բոլոր խնդիրները:

Միջազգային պրակտիկայում կան պետություններ, որոնց օրենսդրությամբ համապարփակ իրավական կարգավորման են ենթարկված պաշտպանության միջոցների կիրառման ընթացակարգերը և դրանց ֆինանսավորման խնդիրները, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կանոնակարգված չեն:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցների կիրառումը դեռևս լայն տարածում չունի։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2015թ. ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննված 12425 քրեական գործերից դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցներ են ձեռնարկվել 21 քրեական գործով՝ 49 անձի նկատմամբ կամ վարույթում քննված քրեական գործերի 0.16 տոկոսով:

Այսպես՝ 15 անձի նկատմամբ ձեռնարկվել է 98.4-րդ հոդվածով նախատեսված «անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը» պաշտպանության միջոցը (5 դեպքում նշված պաշտպանության միջոցը ձեռնարկվել է 98.7-րդ հոդվածով նախատեսված «պաշտպանվող անձի՝ քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը» պաշտպանության միջոցի հետ միաժամանակ), 1 անձի նկատմամբ՝ «պաշտպանվող անձի ՝ քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը», 10 դեպքում՝ 98.3-րդ հոդվածով նախատեսված՝ «պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը», 2 դեպքում ՝ 98.8-րդ հոդվածով նախատեսված՝ «բնակության այլ վայր փոխադրելը» և 21 դեպքում՝ 98.11-րդ հոդվածով նախատեսված՝ «ծառայության վայրը փոխելը» պաշտպանության միջոցը:

Որպես կանոն՝ քրեական գործերով պաշտպանության միջոցները ձեռնարկվել են վարույթի մասնավոր մասնակցի միջնորդությամբ՝ բացառությամբ 1 քրեական գործի, երբ այն կիրառվել է քննիչի նախաձեռնությամբ:

Ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել խնդիրներ՝ պաշտպանության միջոցներ կիրառելու վերաբերյալ քննիչների որոշումների կատարման ընթացքում:

Մասնավորապես՝ սպանության փորձի դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննված քրեական գործով քննիչն իր նախաձեռնությամբ որոշում է կայացրել 5 անձի՝ 3 տուժողի և 2 վկայի նկատմամբ ձեռնարկել «անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը» ու «պաշտպանվող անձի՝ քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը» պաշտպանության միջոցները: Նման նախաձեռնությունը պայմանավորված է եղել կատարված հանցագործության վտանգավորության աստիճանով, քանի որ հանցանքն ավարտին չէր հասցվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի կամքից անկախ հանգամանքներում. վերջինս դիմել էր փախուստի, և քննությամբ չէր հաջողվել հայտնաբերել նրան, իսկ քրեական գործով անցնող տուժողները և վկաները համագործակցել են վարույթն իրականացնող մարմնի հետ՝ հայտնելով գործի համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկություններ: Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշումների կատարումը նախ հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնին, սակայն համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառաբանությամբ այն չի կատարվել, որից հետո հանձնարարվել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը։ Պաշտպանության կարիք ունեցող անձանց այստեղ առաջարկվել է բնակարանի, գույքի պահպանությունն ապահովելու համար վճարովի հիմունքներով կնքել պայմանագիր, ինչից տուժողներից 2-ը հրաժարվել են՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Արդյունքում՝ առանձնապես ծանր հանցագործության գործով անցնող, պաշտպանության կարիք ունեցող 2 տուժողների նկատմամբ պաշտպանության միջոց այդպես էլ չի կիրառվել, ինչը հանդիսանում է պետության պարտականությունը:

Ուսումնասիրությունների արդյունքում կարևորվել է ևս մեկ խնդիր. խնդիրն այն է, որ պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը էականորեն սահմանափակում է մեղադրյալի պաշտպանության իրավունքը՝ հատկապես հակընդդեմ հարցման դեպքում։ Հետևապես՝ պաշտպանության այս միջոցը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, երբ առկա է մեղադրյալի կողմից փաստացի կիրառված բռնություն կամ քրեական վարույթին մասնակցում են խոցելի խմբի անդամներ (անչափահասներ) և այլն: Եթե մեղադրյալը քրեական վարույթում ներգրավված անձի նկատմամբ կիրառել է արգելված միջոցներ և անձի մոտ առաջացրել է իրական վախի զգացողություն, ապա այն կարող է դիտվել մեղադրյալի կողմից հակընդդեմ հարցման իրավունքից հրաժարվել: Այս մոտեցումն ամրագրված է Ալ-Քավայն և Թահերին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 15.12.2011 վճռի 123-րդ կետում, որի համաձայն՝ եթե վկայի վախը պայմանավորված է մեղադրյալի կամ նրա անունից գործող անձանց հակաիրավական գործողություններով, ապա թույլատրելի է վկայի ցուցմունքները դատարանում հրապարակել՝ առանց վկայի կողմից կենդանի ցուցմունք տալու կամ ամբաստանյալի կամ նրա ներկայացուցիչների կողմից քննվելու անհրաժեշտության, եթե նույնիսկ վկայի ցուցմունքն ամբաստանյալի դեմ ներկայացված միակ և որոշիչ վկայությունն է:

Ուսումնասիրությունների արդյունքները քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստում, որի ժամանակ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կառուցակարգեր մշակելու վերաբերյալ: Կարևորվել է քննիչների վերապատրաստման ծրագրում ներառել պաշտպանության միջոցների կիրառմանը վերաբերող Ալ-Քավայ և Թեհերին ընդդեմ Միացյալ Թագավորությունների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 15.12.2011թ. վճիռը:

Հանձնարարվել է մշակել քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության հարցը կարգավորող և պաշտպանության միջոցներ ձեռնարկող մարմիններն այդ միջոցներն իրականացնող մարմիններից հստակորեն տարանջատող օրենսդրական լուծումներ:

Ինչպես նաև հանձնարարվել է առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ անմիջականորեն անձի կյանքի, առողջության պաշտպանության կամ անվտանգության ապահովման հետ կապված առանձին պաշտպանության միջոցների կատարման գործառույթը ՀՀ ոստիկանության արդեն իսկ գործող ստորաբաժանման վրա դնելու կամ այդ նպատակով առանձին ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ: