Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան: Նրան դիմավորեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ ՌԴ նախագահն այստեղ է՝ մասնակցելու Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հերթական նիստին:
Հիշեցնենք, որ ինչպես հայտնել էր ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, ծրագրվում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի, ինչպես նաև ՀԱՊԿ համակարգերի հետագա կատարելագործմանն ուղղված հարցերի քննարկում:
2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայի գագաթնաժողովում ընդունված որոշումների համաձայն՝ հատուկ ուշադրություն է դարձվելու միջազգային ահաբեկչությանը հակազդելու միջոցներին: