The Independent. Մխիթարյանը չի մասնակցի «Լիվերպուլի» դեմ խաղին
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը: Այդ մասին գրում է The Independent պարբերականը՝ հավելելով, որ Լյուք Շոուն շարունակում է ապաքինվել վնասվածքից և նա ևս բաց կթողնի այդ հանդիպումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ The Telegraph-ը հայտարարել էր, որ հայ կիսապաշտպանը պատրաստ կլինի խաղին: