Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրակարգում կան հարցեր, որոնք պայմանավորած են Սահմանադրական դատարանի որոշումներով:
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին: