Սերժ Սարգսյանն օրենքներ է ստորագրել
Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: