COP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Դիմում գրի, հայրդ ընդդիմադիր է. Դատախազին հեռացրել են համակարգից
Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համարՄրգավետում հարսանիքի մասնակիցները վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածԱյն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել․ ապուշությո՞ւն է․ Արման ԱբովյանԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան«Սևանա լիճ 2050». COP17-ի շրջանակում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիր կիրականացվի
Մամուլ

Գոհ եմ՝ ոչ մի կուսակցություն Վանաձորում կեղտոտ տեխնոլոգիաներ չկիրառեց. Կարեն Կարապետյան

«Հրապարակ» թերթը զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ.

– Պարոն Կարապետյան, Վանաձորում ավարտվեցին ավագանու ընտրությունները, իսկ վերջինիս կողմից քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ ցուցակի առաջին համարը՝ Մամիկոն Ասլանյանը: Մինչ ընտրությունները տարբեր խոսակցություններ կային, որ նրա թեկնածությունն առաջադրելու հարցում Դուք եք աջակցել: Սակայն ամբողջ ընտրությունների ընթացքում Դուք որևէ կերպ չարտահայտվեցիք:

– Ճիշտ եք նկատել, որ նախընտրական ողջ ընթացքում որևէ կերպ չեմ արտահայտվել, և դա մտածված քայլ է եղել: Այո, դրական վերաբերմունք ունեցել եմ, և Մամիկոն Ասլանյանի՝ որպես ցուցակի առաջին համարի թեկնածության առաջադրման փուլում իմ դիրքորոշումն այդպիսին է եղել: Սակայն ընտրական գործընթացի ժամանակ չեմ արտահայտվել մի պարզ պատճառով. հասարակությունն ինքը պետք է իր որոշումը կայացնի և հետագայում նաև պահանջի իր կողմից ընտրված համայնքի ղեկավարից: Անկախ նրանից, թե ես ինչ եմ մտածում, չպետք է խանգարել, որ մարդն իր կամքով, իր պատկերացումներով կատարի իր քվեարկությունը: Ուստի, կրկնում եմ, չնայած իմ դրական վերաբերմունքին, չեմ ցանկացել իմ կողմնակիցներին արհեստականորեն ուղղորդել:

– Այնուամենայնիվ, կարծում եմ, հետևել եք ընթացքին: Գո՞հ եք նախընտրական արշավից:

– Բնականաբար, հետևել եմ և ափսոսում եմ հատկապես երկու (եթե էլի դեպքեր եղել են, որոնց տեղյակ չեմ, ներողություն եմ խնդրում) միջադեպի առումով, երբ ուղղակի անթույլատրելի վերաբերմունք դրսևորվեց իմ կողմից շատ հարգված մարդկանց հանդեպ: Թե Վանաձորի Ավետարանական հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանի (որին ես համարում եմ լուսավոր ու մտավորական մարդ), թե գրող Սամվել Խալաթյանի ընտանիքի հետ կապված միջադեպերն ուղղակի անթույլատրելի և դատապարտելի են, և եթե ընտրական գործընթացներ չլինեին, գուցե ինքս ռեակցիա տայի: Իսկ մնացյալ առումներով, ընդհանուր առմամբ՝ գոհ եմ, քանի որ, չնայած մասնակի թերություններին, թե ՀՀԿ-ն, թե «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն, ՀՅԴ-ն, բարեբախտաբար, կեղտոտ տեխնոլոգիաներ չկիրառեցին: Ինքս իմ կողմից ուղղակի ամեն ինչ արել եմ, որպեսզի առավելապես պահպանվեն քաղաքակիրթ ընտրարշավի կանոնները, և թույլ չտրվի ընտրարշավը տեղափոխել անձնական վիրավորանքների, անվանարկումների ու վարկաբեկումների դաշտ: Ցավոք, որոշ դեպքերում նույնը չես կարող ասել սոցիալական ցանցերում այդ ուժերի ֆեյքերի մասին, որոնք հաճախ դուրս էին գալիս թույլատրելիի բոլոր սահմաններից: Եվ երևի թե բոլոր քաղաքական ուժերը նաև այս դաշտի մասին պետք է լրջորեն մտածեն: Ի վերջո, ընտրություններով կյանքը չի ավարտվում, ընտրություններին հաջորդում են այլ օրեր, երբ միմյանց աչքերի մեջ պիտի նայենք:

– Իսկ ընտրությունների արդյունքից գո՞հ եք:

– Այստեղ արդեն իմ գոհ կամ դժգոհ լինելն ամենաէականը չէ: Կարևորը, որ ընտրողների քվեն ստացած քաղաքապետը կարողանա արդարացնել ընտրությունների արդյունքները: Իմ խորհուրդն է Վանաձորի նորընտիր քաղաքապետին՝ անձնական մոտեցումներն ու նկրտումները մի կողմ դնել և աշխատել մարդկանց համար, լինել բոլորի քաղաքապետը՝ անկախ նրանից, թե նրանք որ քաղաքական ուժին են ձայն տվել: Միշտ պետք է հիշել, որ պաշտոնը ժամանակավոր է, առաջնայինը պատիվն ու արժանապատվությունն են, նաև՝ կատարված աշխատանքը: Ես հասկանում եմ, որ համայնքային բյուջեի, նաև պետբյուջեից ստացվող միջոցների սղության պայմաններում լուրջ չէ շատ արագ ու կտրուկ փոփոխություններ ակնկալել, թեկուզև լրացուցիչ ձայներ կորզելու համար քաղաքական ուժերը չարդարացված մեծ սպասելիքներ առաջացրին:

Համայնքի բյուջետային մուտքերը տարեկան նույնիսկ 10 մլրդ. դրամով ավելացնելու պարագայում տասը տարում հազիվ հնարավոր կլինի վերականգնել 1985 թվականի Վանաձորի բնակֆոնդը, վերականգնել բոլոր ճանապարհները: Իսկ ակնկալվող մուտքերը հողի հարկից, գույքահարկից կամ տեղական այլ տուրքերից, ինչպես նաև պետբյուջեից տրվող գումարները, բնականաբար, ներկայումս հեռու են նման թվեր ապահովելուց: Կարելի է և պետք է մտածել որոշակի վարկային ռեսուրսներ ներգրավելու մասին, թեկուզ դրանց սահմանագիծն էլ մեծ չէ, և պետք է շատ զգույշ մոտենալ այդ հարցին: Սակայն վերոնշյալը հիմք չէ ձեռքերը ծալած նստելու: Առաջին հերթին ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման շնորհիվ հնարավոր է տեսանելի ու շոշափելի արդյունքներ արձանագրել: Մեր հասարակությունը բավական գիտակից է. եթե մարդիկ տեսնում են, որ ջանք է գործադրվում, սակայն հնարավորությունները չեն բավարարում, ընկալում են: Բայց եթե զգում են, որ հնարավորությունների սղության հետ նաև անսիրտ ու անարդար վերաբերմունք կա, հիասթափվում են: Կարծում եմ՝ հիասթափությունը հենց մեր գլխավոր խնդիրներից մեկն է, որը հանգեցնում է քաղաքական ուժերի նկատմամբ բացասական վերաբերմունքի, արտագաղթի և այլն: Իսկ նման մթնոլորտում նույնիսկ լավագույն ծրագրերը հնարավոր չէ կյանքի կոչել: Բոլորս շատ լավ գիտենք, որ մարդիկ սոցիալապես ծանր վիճակում են, սակայն այդ վիճակն առավել է խորանում, երբ առնչվում են տեղական մանր ու միջին չինովնիկների կողմից անարդարացի վերաբերմունքի:

Նորընտիր քաղաքապետի առաջնային խնդիրը պետք է լինի հնարավորինս վերացնել չինովնիկական քաշքշուկները, անտարբերությունը մարդկանց խնդիրների նկատմամբ, անարդարությունը և համանման այլ խնդիրներ: Ես ծնունդով լոռեցի եմ և չեմ կարող, բնականաբար, անտարբեր մնալ մարզի որևէ բնակավայրի, որևէ քաղաքացու առնչվող խնդիրներին: Պաշտոնը պատասխանատվություն է, այլ ոչ թե իրավունք ու վայելք: Ցավոք, հենց այս հոգեբանության բացակայությունն է հաճախ մեր «տունը քանդել»: Անթերի մարդ չկա, սակայն յուրաքանչյուրս մեր տեղում մեր պատասխանատվության չափը պիտի գիտակցենք: Միայն վերին էշելոններում ընթացք ստացած փոփոխություններով շատ բանի չենք հասնի: Փոփոխությունները պետք է սկսել ներքևից և, առաջին հերթին՝ հոգեբանության փոփոխությամբ, որ ոչ թե ամեն մի չինովնիկ մտածի, թե ինչպես այսօր մի բան գողանա, որ տուն տանի, այլ պատասխանատվություն զգա երկրի ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա համար: Երկիրը մեկինը կամ երկուսինը չէ, այլ՝ բոլորինս: Եվ եթե մասնավորաբար Մամիկոն Ասլանյանն ու իր թիմն աշխատեն վերը նշված խնդիրների ուղղությամբ, ապա կունենան իմ ամբողջական աջակցությունը: Հակառակ դեպքում, թեկուզ դարձյալ կլինի աջակցություն իմ կողմից, սակայն նաեւ կարժանանան սուր քննադատության: Իսկ աջակցություն միշտ կլինի, քանզի մենք մեր տարաբնույթ ծրագրերով ոչ թե այս կամ այն համայնքի ղեկավարին կամ պաշտոնյային ենք օգնում, այլ ժողովրդին, մեր հայրենակիցներին, մեր պետությանը:

– Իսկ այն, ինչ կատարվեց ավագանու առաջին նիստում, երբ 13 (լավ, ՀՅԴ-ն էլ հետը՝ 15) մանդատ ունեցող թեկնածուն 19 քվեով ընտրվում է քաղաքապետ, նորմա՞լ եք համարում:

– Որքան էլ ես շահագրգիռ կողմ լինեմ, միևնույն է, զուտ քաղաքականության տեսակետից ցավում եմ կատարվածի համար: Ոչ թե նրա համար, որ ՀՀԿ թեկնածուն է ընտրվել, այլ նրա համար, թե ինչ կատարվեց իրականում: Եթե ընտրողների մոտ որպես ընդդիմադիրներ ներկայացած քաղաքական ուժերը համատեղ համաձայնագիր են ստորագրում, բնականաբար ենթադրելի է, որ պետք է պահպանեին իրենց իսկ կնքած համաձայնությունը: Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք: Եվ առկա վիճակից առաջին հերթին եզրակացություններ պետք է անեն հենց այդ ուժերը, քանզի եթե մի լոկալ տարածքում երեք քաղաքական ուժեր չեն կարողանում գտնել 18 վստահելի, հավատարիմ մարդ, ապա դա ինքնին մտահոգիչ է հատկապես եկող տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին, երբ պետք է կարողանան վերահսկել ընտրական գործընթացը: Ընդ որում՝ սա բացասական հետևանքներ կարող է ունենալ նաև հետագայի համար, քանի որ ցանկացած իշխանություն, երբ զգում է, որ կարող է իրեն ձեռնտու արդյունք ապահովել այս կամ այն ճանապարհով, առավել հանգիստ է զգում իրեն: Իսկ դա անթույլատրելի է: Մյուս կողմից՝ գտնում եմ, որ արդարացված չէ բոյկոտելու քաղաքականությունը: Քաղաքը բազում խնդիրներ ունի, և եթե ամիսներ շարունակ կաթվածահար արվի քաղաքապետարանի գործունեությունը, հազիվ թե հնարավոր լինի որևէ արդյունքի հասնել: Չէ՞ որ վանաձորցին միայն ՀՀԿ-ին չէ ձայն տվել, այլ նաև նշյալ ուժերին: Իսկ ինչի՞ համար է քվե տվել ընտրողը, բոյկոտելո՞ւ: Ես ուզում եմ հավատալ, որ նշյալ ուժերի խնդիրը Վանաձորում դրականորեն ինչ-որ բան փոխելն է, այլ ոչ թե սոսկ պաշտոնը: Ինչ վերաբերում է վերոնշյալ չորս հոգուն «հայտնաբերելուն», ապա չեմ կարծում, թե դա է այսօր գերխնդիրը: Իրականում, իմ համոզմամբ, նույն այդ քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները և զսպող դեր ունենան տեղի իշխանությունների համար, որպեսզի համատեղ ջանքերով՝ թե համագործակցությամբ, թե քննադատությամբ հնարավոր լինի Վանաձորի ու վանաձորցիների համար դրական գործ անել: Ոչ ոք որևէ ուժի ինչ-որ բան սովորեցնելու կամ խրատելու իրավունք չունի, այդ թվում՝ ես: Ուղղակի, առիթից օգտվելով, ներկայացրի իմ տեսակետը: Իսկ թե որքանով դրանք հաշվի կառնվեն թե տեղական իշխանությունների, թե ընդդիմադիրների կողմից, ժամանակը ցույց կտա:

– Պարոն Կարապետյան, առիթից օգտվելով, առավել ևս, որ խոսեցիք վերին էշելոններում տեղի ունեցող փոփոխությունների մասին, կցանկանայինք իմանալ Ձեր կարծիքն այդ փոփոխությունների վերաբերյալ:

– Ես մեկ անգամ արդեն ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ ամեն ինչ իր ժամանակին: