Տիգրան Մկրտչյանը երկու երկրում դեսպան է նշանակվել
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Մկրտչյանին Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Հրամանագրւոմ, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին, համատեղության կարգով, նշանակել Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս)»: