Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըՉլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՇվեյցարիան շարունակում է աջակցել ՀՀ-ի բարեփոխումների օրակարգին. դեսպանը հանդիպել է Կոնջորյանի հետՊուտինը և Փաշինյանը Մոսկվայում հնարավորություն կունենան քննարկելու հանրաքվեի հարցը. ՊեսկովԻրավապահները կանխել են ատամնաբուժական կենտրոն տեղափոխված դատապարտյալին թմրանյութի նմանվող զանգվածների փոխանցումըԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՓաշինյանը կարևորել է Հունաստանի կողմից ՀՀ Կառավարության բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ցուցաբերվող օժանդակության կարևորությունը«Փորձելու ենք լրացնել այն բացը, որ այս տարիներին ունեցանք». «Գոյ» թատրոնը վերադառնում է. հայտնի է, թե երբ և որտեղ կկայանա պրեմիերանՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերըԱպարանում «Mercedes Viano»-ն դուրս է եկել հանդիպակաց և բախվել «Mercedes ML»-ին
Ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան (լուսանկարներ)
Պեսկովը մեկնաբանել է Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Կիև և ՄոսկվաՈւսումնարանի 17-ամյա ուսանողը բռունցքով մի քանի անգամ հարվածել է կուրսընկերոջը. վերջինս հոսպիտալացվել էՈրոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը․ կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստըՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է, թե ինչ են քննարկել նրանքԽոշոր ավտովթար.«KamAZ»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըՏարածվում են զրպարտչшկան տեսանյութեր. Ստեփան Ասատրյանը հերքում էՄայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում տեղ գտնող մտահոգիչ երևույթըԱհա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ այլեւս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-ԳրիգորյանցՀոգևոր ծառայությունն իրականացնել նվիրումով, եղբայրական համերաշխությամբ և եկեղեցական կարգին ու կանոնին համահունչ. Ռուբեն Սրբազանը՝ Մասյացոտնի թեմի քահանաներինՀովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարՊոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համարԳյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետի աշխատանքը կասեցվել էՀովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, այլ ոչ թե ռաբիզ երաժշտության տակ փող աշխատելու «բիզնես օբյեկտ». Սամվել դպիր ԳրիգորյանՉքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե ՀովհաննիսյանԱնակ-Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով Ջակարտայի օդանավակայանում արգելափակվել է ավելի քան 166,000 ուղևորՀամլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալՎստա՞հ եք, որ մենք ենք կառուցում էստակադան, կարո՞ղ է բլոգերներն են կառուցում. ԱվինյանԳևորգ Պապոյանը ԱՄԷ է գործուղվումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Nissan Tiida»-ն վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի․ վերջինս հիվանդանոցում մшհացել էՉորս ամսում՝ երրորդ թունավորման դեպքը. սա արդեն խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է. Արփինե ՀովհաննիսյանԱրենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՀանրային տրանսպորտում այլևս չունենք չվճարումների բացարձակ անտարբեր գործելաոճը. Տիգրան Ավինյան
Մայամիի օդանավակայանում Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կան զոհեր և վիրավորներ
Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի. Ավինյան
WSJ-ն բացահայտել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մանրամասները
Ինչ է ակնարկել Փաշինյանը ադրբեջանցիների համար խորհրդանիշ հանդիսացող կրծքազարդով
Նոր Արեշում Nissan Teana-ն բախվել է «Գազել»-ին, ապա գազատար խողովակների հենասյուներին․ կան վիրավորներԱմպրոպային բնույթի կարճատև անձրևներ կդիտվեն միայն Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում. ՍուրենյանՄենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան և առաջարկում ենք Հայաստանին աշխատել մեզ հետ. ՕվերչուկՄենք աննորմալ ռիսկային գոտում ենք, ու մեզ սպառնում են անհավանական ծանր ռիսկեր․ Վահե ՀովհաննիսյանԵրևան քաղաքի կին բնակիչը սեռական շահագործման է ենթարկել մարմնավաճառությամբ զբաղվող 2 կնոջԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է լուրերը
Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ
Հանրային տրանսպորտում ունենք ոչ թե ավտոբուսների քանակի խնդիր, այլ փողոցների ծանրաբեռնվածության. ԱվինյանԲյուրեղավանի բնակիչներին հորդորել են ծորակից ջուր չօգտագործելՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանՈւիթքոֆն ու Քուշները Զելենսկու հետ բանակցություններից հետո լքել են Կիևը
Սպորտ

Սարկիսովն իմ տակտիկական մոդելին չի համապատասխանում. Վարուժան Սուքիասյան

Հոկտեմբերի 11-ին կայացած 2018թ. Աշխարհի գավաթի խաղարկության Լեհաստան-Հայաստան խաղից հետո, «Ազգային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետխաղային մամուլի ասուլիսը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

-Ռումինիայի խաղից հետո թիմը կարծես վերածնված լիներ: Ինչի՞ հաշվին հաջողվեց վերականգնել թիմի խաղը:

-Բոլոր թիմերն էլ ունենում են վատ և լավ խաղեր: Այս տարվա անհաջողությունների շղթան մեզ շատ անհանգստացնում է: Գիտեք, որ հիմնական կազմի 7 ֆուտբոլիստ վնասվածքներ ունեն և տղաները իրենց մեջ ուժ գտան ծանր պարտությունից հետո հավաքվել:

Մրցավարությունից կոռեկտ չէ խոսել, բայց ուզում եմ ասել ձեզ, նկատե՞լ եք, թե որ րոպեին գոլ խփեցին: Երկրորդը, որպես կանոն, եվրոպական մրցաշարերում մրցավարը սկզբից բանավոր զգուշացնում է, այնուհետև դեղին քարտ ցույց տալիս: Ամեն դեպքում շնորհավորում եմ Լեհաստանի հավաքականին, շնորհակալություն եմ հայտնում տղաներին, այսօր տակտիկապես շատ գրագետ խաղացին, և կարծում եմ, որ, եթե Օզբիլիսը երկու անգամ մնալով դարպասապահի առջև մեն-մենակ, գոնե մեկ գոլ խփեր, ապա մենք կհաղթեինք:

-Կարմիր քարտը կարծես թե ոչինչ չփոխեց խաղի ընթացքում: Ի՞նչ ասեցիք տղաներին, որ ավելի հաջող սկսեցին խաղալ:

-Ես տղաներին ասեցի, որ նույն մոդելով է պետք խաղալ, որովհետև, ինչպես տեսաք, մենք Մարկոսին հետ քաշեցինք և կարողացանք փակել հենակետայինի դիրքը: Տարոն Ոսկանյանը ճիշտ կատարեց Գաել Անդոնյանի պարտավորությունները: Ճիշտ է, հակառակորդը լավ պահեր ունեցավ, բայց ամեն դեպքում, նամանավանդ այսօր, խաղալով 10 հոգով, մենք արժանի չէինք պարտության:

-Երկրորդ խաղն անընդմեջ Գաել Անդոնյանը անթույլատրելի սխալներ է անում: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

-Խաղը պետք է կրկին նայել, ամեն դեպքում ժամանակ է պետք, որ քննարկենք դա:

-Երբ չհրավիրեցիք Կորյանին, Արշակյանին և Սարկիսովին, Ձեզ շատ քննադատեցին: Հաշվի առնելով այսօրվա հանդիպման ընթացքում ունեցած պահերը, չե՞ք կարծում, որ իրենց ներկայության դեպքում հաշիվը այլ կլիներ:

-Կորյանը հայտացուցակում էր: Այնպես ստացվեց, որ չէինք կարող հարձակվող օգտագործել և հույսը դրել էինք մեր եզրային կիսապաշտպանների վրա, որոնք պետք է իրացնեին հակագրոհները: Այդպես էլ եղավ, բայց արդյունքի չհասանք: Արշակյանը չարդարացրեց սպասելիքները, իսկ Սարկիսովը իմ տակտիկական մոդելին չի համապատասխանում:

-Ի՞նչ կասեք Ռոբերտ Լևանդովսկու խաղի մասին: Դանիայի դեմ նա երեք գոլ խփեց…

-Ինձ թվում է, որ ցանկացած մարզիչ կասի, որ Լևանդովսկին բարձրակարգ հարձակվող է և ցանկացած հավաքական կուզենար ունենալ նման հարձակվող: Բացի վերջին գոլի դրվագից, կարող եմ ասեմ, որ մեր պաշտպաններին հաջողվեց չեզոքացնել նրան:

-Անցկացված խաղերից ո՞րն էր Ձեր համար ամենադժվարը:

– Երեք էլ դժվար էին, բայց վերջին երկուսը առանձնապես, քանի որ խաղում էինք 10 հոգով: Ինձ թվում է՝ որոշակի ժամանակ հետո մեզ կհաջողվի ավելի լավ խաղալ:

-Ես հիշում եմ այն ժամանակները, երբ Հայաստանի հավաքականը Կոպենհագենում հաղթում էր 4:0 հաշվով: Ինչպե՞ս եք հիմա գնահատում հավաքականի վիճակը և Ձեր կարծիքը խմբում տիրող իրավիճակի մասին:

-Իրավիճակը խմբում լարված է լինելու, այսօր Չեռնոգորիան կրկին միավորներ վաստակեց: Երբ մեր առաջատարները վերադառնան, մեզ հետ էլ դժվար կլինի խաղալ: Ինչ վերաբերվում է նախկինում ունեցած հաջողություներին, ապա այն ժամանակ լավ կազմ ունեինք, բոլոր տղաները պատրաստ էին: Հիմա որոշ ֆուտբոլիստներ խաղային պրակտիկա չունեն իրենց թիմերում, ամեն դեպքում աշխատում ենք, որ հետագայում լավ հավաքական ունենանք: