Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներ է ստորագրել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին օրենքներ է ստորագրել: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ մասնավորապես, ստորագրվել են Ազգային ժողովի կողմից ընդունված հետևյալ օրենքները.
– «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,
– «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»: