Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հերթական նիստին: Այդ մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը՝ kremlin.ru-ն:
Ծրագրվում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի, ինչպես նաև ՀԱՊԿ համակարգերի հետագա կատարելագործմանն ուղղված հարցերի քննարկում:
2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայի գագաթնաժողովում ընդունված որոշումների համաձայն՝ հատուկ ուշադրություն է դարձվելու միջազգային ահաբեկչությանը հակազդելու միջոցներին:
Երևանում ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանում Կազմակերպության նախագահությունը Հայաստանի Հանրապետությունից կանցնի Բելառուսի Հանրապետությանը: