Եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 11-14-ն էապես չի փոխվի, 15-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում՝ հոկտեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին սպասվում է անձրև և ամպրոպ: