Ուրախալի լուր Արցախից. Հայկ Համբարձումյանը կոմայից դուրս է եկել
Հոկտեմբերի 7-ին հայ-ադրբեջանական ռազմագծի հարավ-արևելյան ուղղությամբ ծանր վիրավորվել էր Հայկ Համբարձումյանը: Նրան ծանր վիրավորումով տեղափոխվել էին հարավային զինվորական հոսպիտալներից մեկը, շտապ կարգով Ստեփանակերտից ժամանած բժշկական խմբի կողմից տեղում վիրահատվել էր և գտնվում էր կայուն ծանր վիճակում: Ավելի ուշ՝ կոմայից դուրս չեկած՝ տեղափոխվել էր Կենտրոնական հոսպիտալ:
Հայկ Համբարձումյանի մտերիմներից Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում հոկտեմբերի 8-ին գրել էր. «Քիչ առաջ Արցախից զանգեց ընկերս և հայտնեց, որ 1 ժամ առաջ Հայկը դուրս է եկել կոմայից, տեսակցել են ու զրուցել նրա հետ:
Ընկերս, որ երեկ ողջ օրը հարավից մինչև Ստեփանակերտ ուղեկցել է շարժին՝ հիացմունքով էր արտահայտվում զինվորական բոլոր պատասխանատու անձանց ու անձնակազմերի մասին, ովքեր անձնուրաց կերպով լծվել էին Հայկի կյանքը փրկելուն:
Ապրեք, կեցցեք, ձեր ցավը տանեմ: Առողջություն և արագ ապաքինում Հայկին ու բոլորին»: