Վանաձորի ավագանին ընտրեց քաղաքապետին
Վանաձորի ավագանին այսօրվա նիստում մի քանի ժամ տևած թեժ քննարկումներից հետո գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրեց: Վանաձորի նոր քաղաքապետը Հանրապետական կուսակցության թեկնածուն է՝ Մամիկոն Ասլանյանը:
Քվեարկության արդյունքում թեկնածուներն ստացել են հետևյալ քանակությամբ ձայներ.
Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյան – 19 ձայն
«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյան – 14 ձայն
Նշենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ստացել էր 13 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»՝ 10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:
Հիշեցնենք, որ երեք կուսակցություններ՝ «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայկական վերածնունդը» համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որում ասված էր, որ սատարելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը, սակայն քվեարկությունը