«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրը Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաքի փոխքաղաքապետն է
Հոկտեմբերի 10-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաքի փոխքաղաքապետ Կորին Մար Դյուգեն:
Բանախոսը կամփոփի «Ֆրանսահայերի հանգանակությունը Հայաստանում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին» ծրագիրն ու հանգանակություն կտրամադրի Արաբկիր համայնքի` առողջական խնդիրներ ունեցող երեք անչափահաս երեխաների:
Կորին Մար Դյուգեն կանդրադառնա նաեւ «Առողջ սերունդ» ծրագրի հաջորդ փուլերին եւ կմանրամասնի, թե ինչպես են ընտրվում եւ ովքեր են լինելու այն երեխաները, որոնց օգնություն կտրամադրվի հաջորդիվ:
Հասցե` Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 2-րդ հարկ, 213 սենյակ: