1999թ․հոկտեմբերի 27-ին ՕԵԿ խմբակցությունը և նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանը չմասնակցեցին ԱԺ նիստին. օգտատիրոջ սկանդալային գրառումը
Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընտրություններից առաջ քաղաքական դաշտը ակտիվանում է:
Ստեղծվում են նոր կուսակցություններ, միավորումներ, ակտիվանում են «մեռած» ու «կիսամեռ» քաղաքական գործիչները, թանձրանում են ստախոսությունն ու պոպուլիզմը:
Հերթական անգամ փորձ է արվում խաբել և մոլորեցնել ժողովրդին՝ հանդես գալով ընդդիմադիր դիրքերից:
Ավագ և միջին սերունդը լավ գիտի դրանց: Մեր պարտքն է երիտասարդներին ծանոթացնել նրանց, մեղմ ասած, վտանգավոր գործունեությանը: Ռ․Քոչարյանից հետո, ամենավտանգավոր գործիչը Արթուր Բաղդասարյանն է:
Ընդամենը՝ մի դրվագ, որը կհետաքրքրի շատերին, այդ թվում իր համախոհներին. Նաիրի Հունանյանը բազմիցս հայտարարել էր, որ իր մտադրությունների մասին պատմել է կուսակցությունների առաջնորդներին, որ նրանցից շատերը տեղյակ են
եղել կատարվող ոճրագործության մասին:
1999թ․հոկտեմբերի 27-ին ՕԵԿ խմբակցությունը և նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանը չմասնակցեցին կառավարության հարց ու պատասխանի ԱԺ-ի նիստին, որի ժամանակ տեղի ունեցավ ոճրագործությունը, այն դեպքում, երբ նախորդ նիստերին հարցախեղդ էին անում կառավարությանը:
Արդյո՞ք, դա պատահականություն էր․․․»:
