Փարաքարում բեռնատար է այրվել
Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի նախկին ՃՈ հենակետի մոտակայքում` ավտոճանապարհին, այրվում է «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.47-ին, մարվել՝ 16.00-ին:
Պարզվել է, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում այրվել է «IVECO» մակնիշի 918 OT 61 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Ս.) ավտոմեքենայի վարորդի խցիկն՝ ամբողջությամբ: