Տղերք ջան, ձեր կողքին չեմ, բայց մտքով ձեզ հետ եմ. Մխիթարյանը՝ հավաքականի ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հաջողություն է մաղթել թիմակիցներին Ռումինիայի դեմ խաղին ընդառաջ:
«Տղերք ջան, ձեր կողքին չեմ, բայց ակնկալում եմ մարտական ոգի և վստահ խաղ: Մտքով ձեզ հետ եմ: Երկրպագուներ ջան, ձեր միահամուռ աջակցությունը շատ կարևոր է»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 20:00-ին կմեկնարկի Հայաստան-Ռումինիա հանդիպումը, որը տեղի է ունենալու աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: